Բրազիլացի կիսապաշտպան Օսկարը նոր պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Նա անգլիական ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019թ.:
«Շատ երջանիկ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ: Ինձ դուր է գալիս խաղալ «Չելսի»-ում ու ապրել Անգլիայում: Այստեղ հիանալի 2 տարի եմ անցկացրել: Առջևում ևս 5-ն են»,- նշել է Օսկարը:
Հիշեցնենք, որ Օսկարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 4 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում: