Լուսանկարը երեկ արվել է «Բիլայն»-ի կենտրոնական գրասենյակներից մեկում:Երեկ առավոտից այդ ընկերության գրասենյակներում խայտառակ հերթեր էին կուտակվել: Տպավորությունն այնպիսին էր, որ աշխատակիցների թիվը կրճատվել է: Երբ դիմեցինք «Բիլայն»-ին, լրատվական ծառայությունից հերքեցին աշխատակիցների կրճատման մասին տեղեկությունները` նշելով, թե իրենց գրասենյակներում հերթեր գոյանում են միայն ծառայություններից օգտվողների աճի հետեւանքով: Պարզվեց, որ իրենց յուրաքանչյուր աշխատակից միայն իրեն ամրագրված սեղան, աթոռ եւ դրամարկղ ունի եւ եթե հերթափոխով աշխատող «բիլայնականը» տվյալ օրն աշխատանքի չի գալիս, ապա նրան պատկանող գույքն անձեռնմխելի է լինում: Բայց հետաքրքիր է, որ անձեռնմխելի սեղանների թիվն օրեցօր ավելանում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ