ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամռանը գազ ընդհանրապես չեմ օգտագործում, բայց սպասարկման վարձ պետք է վճարեմ: Ինչո՞ւ պետք է գազից չօգտվելու ընթացքում էլ վճարեմ սպասարկման վարձը: Բացի դա, հիմա գազի որակը շատ է վատացել. դա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:

Քնքուշ Սիրականյան, 67 տարեկան,թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարներում) «Հայռուսգազարդ»-ն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար եւ շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:
Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ջէկ-ը, Երեւանի ջէկ-ը եւ «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն՝ բացի «Հայռուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա եւս երեք անկախ լաբորատորիա:
«Հայռուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, համաձայն որի՝ իրականացվում են գազի որակի համատեղ փորձարկումներ եւ փոխստուգումներ: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը:
Բացի այդ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «Հայռուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Ընկերությունը հրապարակում է նաեւ ամփոփ տեղեկատվություն տասնօրյակների եւ ամսվա կտրվածքով: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաեւ ՀԾԿՀ:

«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական
ընկերության հասարակայնության հետ
կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույնիսկ «Հայռուսգազարդ»-ն է թերահավատ, որ  ներկրվող գազի որակական հատկանիշները բավարար լինելուն մոտ են, ու փաստորեն, միջոցներ է տրամադրում լաբորատորիաներում երկնագույն վառելիքը հետազոտելու համար:




Լրահոս