Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» ինֆորմացիոն գործակալությանը, Մոսկվայում հոկտեմբերի վերջին հարձակում են գործել 21-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավայի վրա, ով ավելի հայտնի է որպես Ռևազ Դժվարսկի:
Ռևազի հակառակորդները պարզել են նրա բնակության վայրը և այնտեղ սպասել նրան: Երիտասարդ «օրենքով գողի» վրա հարձակվել են չորս հոգի: Նրանց գլխավորել է Մերաբ Մզարելուայի որդին՝ Մերաբ Մերաբովիչը՝ նույն ինքը Կիկոն:
Սկզբում Ռևազի վրա կրակել են տրավմատիկ ատրճանակից և վնասել նրա ականջը, այնուհետեև ծեծի են ենթարկել՝ վերջում «գողերից» բարևներ փոխանցելով:
«Իտալական գողերի» հետ ընկերություն անելու համար Ռևազին պատժելու փորձ են արել դեռևս Սմոլենսկի ուղղիչ գաղութում նրա գտնվելու ժամանակ, սակայն հետագայում նրան «ներում է շնորհվել»:
Ազատ արձակվելուն պես Ուբիլավան անմիջապես միացել է նրանց, ում պատճառով հետապնդվել էր: Դրանից մեկ ամիս անց Ռևազը «տրոյական ձիու» առաքելությամբ ուղարկվել է Ռուսաստանի Արմավիր քաղաք և ներկայացել տեղի «օրենքով գող» Արա Մուրադյանին, որի առջև մի ամբողջ ներկայացում է խաղացել՝ նրան սադրելով ֆիզիկական ուժի գործադրմանը: Այդ պահին հայտնվել են ներկայության «բեմադրող-ռեժիսորները»՝ Լյոխա Զկալը, Դաթո Ջանգիձեն և Արտեմ Կիրովականսկին, ովքեր Արայի կոպտությանն ավելի մեծ կոպտությամբ են պատասխանել, ինչի կիրառման արդյունքում մահացել է Մուրադյանի արմավիրյան շրջապատից մեկը:
Մի քանի օր անց Սանկտ-Պետերբուրգում Արայի, Միրոնի, Դաթո Օզմանովի, Գիյա Մեպորիայի և այլոց մասնակցությամբ «գողական հավաք» է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է արմավիրյան ծեծկռտուքի երկու մասնակիցների, այդ թվում նաև՝ Ռևազին, համարել «վատ մարդ», և հանդիպման դեպքում վարվել «համապատասխանաբար»:
Այս տարվա օգոստոսին Ուբիլավան երկու այլ հավակնորդների հետ միասին գողական կոչում է ստացել Թուրքաիյում, նրան կնքել են Մերաբ Ջանգվելաձեի կլանի անդամները: Դրանից քիչ անց նորաթուխ ամենաերիտասարդ «օրենքով գողը» հայտնվել է Մոսկվայում և համապատասխան ընդունելության արժանացել: