ՀՀԿ-ականները կքննարկե՞ն ընդդիմության առաջարկած նախագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ քառօրյայի վերջին օրն է: Նախատեսված է, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այսօր կավարտվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների պնդմամբ՝ եկող երկուշաբթի արտահերթ նստաշրջան է լինելու: ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ողջ շաբաթ ԱԺ նիստեր լինեն, քանի որ Կառավարությունը բազմաթիվ նախագծեր է ուղարկել եւ դեռ ուղարկելու է խորհրդարան, որոնք պետք է քննարկվեն մինչեւ աշնանային նստաշրջանի ավարտը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները համաձայնել են քննարկել նաեւ ընդդիմության առաջարկած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը, եւ մինչ ԵՏՄ պայմանագրի քննարկմանն անցնելը հնարավոր է՝ ընդդիմության նախագիծը քննարկեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս