Հրշեջները «Համաշխարհային առևտրի կենտրոն-1»-ի երկնաքերի 69-րդ հարկից փրկել են երկու ապակի լվացողների այն բանից հետո, երբ պլատֆորմը, որի վրա նրանք աշխատում էին, թեքվել է և հայտնվել վտանգավոր վիճակում:
Տղամարդկանց վրա, ովքեր բարձրության վրա աշխատելու մեծ փորձ ունեն, ապահովագրման գոտիներ են եղել ամրացված: Հրշեջները կտրել են ապակին է ներս քաշել նրանց:
Երկնաքերի պատասխանատուները հայտարարել են, որ շինարարական պլատֆորմը, որի վրա աշխատել են տղամարդիկ, հավանաբար, մեխանիկական կոտրվածք ունի:
Հիշեցնենք, որ նոր առևտրի կենտրոնը կառուցվել է հնի տեղում: Համաշխարհային առևտրի կենտրոնի երկրվորյակ աշտարակները փլուզվել էին 2001-ին կատարված ահաբեկչության արդյունքում, որի զոհ են դարցել 2700 մարդ: