ԲՀԿ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. բյուջեի մասին խորհրդարանում ԲՀԿ խմբակցության տեսակետն արտահայտեց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախ նա նշեց, որ գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու, լինելու է անկեղծ ու ազնիվ գնահատական, քանի որ քննարկվում է երկրի թիվ մեկ փաստաթուղթը:

Նա նշեց,  թե ելնելով առկա իրողությունից և ժողովրդի դժգոհությունից՝ ԲՀԿ-ն դեմ է ներկայացված բյուջեին:

Միքայել Մելքումյանն անդրադաձավ նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած դիտարկմանը և խորհուրդ տվեց «ընդդիմության ընդդիմություն» չխաղալ այս փուլում, երբ լծված են համակարգային փոփոխության:

«Ձեր առաջ, որ առաջադրանք եք դրել կամ առաջադրանք են դրել միջավայրը «զուլալ դարձնելու», դա կոռեկտ չեմ համարում, մեղմ ասած: Մենք պետք է կոնսեսուսի ճանապարհով գնանք. չկան մշտական թշանամիներ ու բարեկամներ, մենք պետք է ընդհանուր շահերից վեր կանգնենք, մեծահոգի լինենք: Մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից»,-նշեց նա:

 




Լրահոս