Խորհրդարանը քննարկեց 100 % համամասնականի անցնելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ընդդիմության առաջարկած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը»: Հիմնական զեկուցողը «Ժառանգություն» խմբակցության ռեկավար Ռուբիկ Հակոբյանն է: Նախագծով առաջարկվում է անցնել 100 % համամասնական ընտրակարգի և վերացնել մեծամասնականը:

Նա պահանջում է, որ այս նստաշրջանի ընթացքում ընդունվի որոշում, որ ընդունվել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկը, իսկ ԱԺ նախագահի հրամանով ստեղծվի աշխատանքային հանձնաժողով և քննարկի այս հարցը:

«Ասել ենք, որ սա խոչընդոտում է արդար ընտրությունների անցկացմանը, իսկ ժողովուրդն էլ չի ճաշակել իր կողմից իշխանություն ձևավորելը»- նշեց նա:

Ազգային ժողովը քննարկում է պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նա նշեց, որ սա իշխանությունների համար կարող է լակմուսի թուղթ լինել, թե որքանով են իշխանություններն անկեղծ իրենց ցանկությունների մեջ և պատրաստ փոփոխություններ կատարելու: Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից թանգարանային նմուշ է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:




Լրահոս