News.am-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դատախազությունից:
Նա ազատ է արձակվել գործով հսկող դատախազի որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում