ՇԱՏ Է ՀՅՈՒԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է 2009-ի հունիսի 3-ից բանակ զորակոչված Սուրեն Կիրակոսյանի հացադուլի 51-րդ օրը: Հիշեցնենք, որ Սուրենը դասալքության մեղադրանքով գտնվում է Գորիսի ՔԿՀ-ում: Նրան մեղադրանք է առաջադրվել 361-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ դատական նիստը կկայանա այսօր: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝  դատը լինելու է Գորիսում: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գորիսի ՔԿՀ-ի պետ Արթուր Մակունցի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սուրենի առողջական վիճակը. «Մայիսի 21-ին նա սիստեմա է ընդունել՝ գլյուկոզա, C վիտամին: Ամեն օր իր հետ զրուցում եմ, համոզում եմ, որ գոնե էլի ընդունի, չի համաձայնում: Պատճառաբանում է, որ իր վիճակը կայուն է: Բայց բժիշկները ճնշումը չափել են ու նկատել, որ տատանվում է: 85/60 է եղել»:
Իսկ Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, շատ է մտահոգված որդու առողջական վիճակով. «Չգիտեմ, թե ինչպես է դատի գալու, ախր շատ է հյուծվել»:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս