ԱՀԱԶԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի ընթերցողներից մեկը վրդովված զանգահարել էր խմբագրություն եւ հայտնեց, որ երեկ՝ երեկոյան, ինքը մեկ ժամ կանգնած է եղել Կիեւյան փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա տանող հատվածում, ու թրջվել անձրեւի տակ, քանի որ երթուղային տաքսի եւ ավտոբուս չեն եղել: «Երեւի 117, 63, 83 համարների երթուղայինների եւ 35, 40 համարների ավտոբուսների գծատերերը մտածել են, որ անձրեւին մարդ չի լինի, մեքենաներ չեն հանել շահագործման: Լավ, բա սա երկի՞ր ա: Չկա՞ քաղաքային իշխանություն, որ զբաղվի նման խնդիրներով: Ինչպե՞ս կարելի է մարդկանց հետ նման կերպ վարվել: Մարդու իրավունքներ չկա՞ն մեր երկրում»,-դժգոհեց երիտասարդ քաղաքացին:




Լրահոս