Չորրորդ ինքնիշխանություն. ԲՀԿ-ական Մասիսի Տիկոն լուրջ կրիզիսի առաջ է կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՉԻ քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլև իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին և Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, ում հետ նա երկար տարիներ զբաղվում է դիգվառելանյութի ներկրման բիզնեսով:
Ավելին` գործարար շրջանակներին մոտ կանգնած ,ՉԻե աղբյուրները փոխանցում են, որ Մասիսի Տիկոն պատրաստվում է պարտքի դիմաց մեկ այլ պատգամավորի փոխանցել իր հոլանդական վարդերի բիզնեսը, որը նրան բավականին լուրջ եկամուտներ է բերել տարիներ շարունակ: Ստացվում է, դեռ խորհրդարան չհասած` գործարար-պատգամավորն արդեն սնանկ է ճանաչվում: Թերթը փորձել է բացատրություններ ստանալ Ստեփանյանից, սակայն վերջինս երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին:




Լրահոս