Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: Ենթադրվում է, որ ՍԴ-ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչև օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձևական կողմն ապահովելու համար: Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները և պատասխանի ՍԴ անդամների, այնուհետև` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ-ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը և փորձի դա անել վաղը:
ՍԴ-ն այսօր քննարկելու է ՀԱԿ դիմումը` խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ