Այս տարվա հուլիսից Ռուսաստանում օղու եւ 9%-ից բարձր ալկոհոլ պարունակող խմիչքների արժեքը կթանկանա։ՌԴ ալկոհոլի կարգավորման կոմիտեն հայտարարել է, որ հուլիսի 1-ից ալկոհոլային խմիչքների գինը կավելանա միջինը 28%-ով։
Նշվում է, որ գնաճ կգրանցվի նաեւ սպիրտի վաճառքում։ Ներկայում սպիրտի դեկալիտրն արժե 280 ռուբլի, իսկ մեկ ամիս անց այն 350 ռուբլի կարժենա,- հայտնում է komersant -ը: