Կայացավ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և Կուբրատ Պուլևի մենամարտը: Ուկրաինացի մարզիկը հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական տիտղոսներն ու հինգերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Պուլևին:
Առաջին րոպեներին Վլադիմիրը զիջում էր, սակայն առաջին ռաունդում Պուլևը երկու անգամ ենթարկվեց նոկդաունի: Մյուս բոլոր ռաունդներում Պուլևը փորձում էր հարվածներ հասցնել ուկրաինացի մարզիկին: Խաղի վերջակետն էլ հենց դրվեց հինգերորդ ռաունդում: Սկզբում Վլադիմիրը հարված բաց թողեց, սակայն կարողացավ ձախից հարված հասցնել և նոկաուտի ենթարկել մրցակցին: