Հին աշխարհի Ալպիական տարածաշրջանը պայքարում է մոլեգնած տարերքի դեմ: Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը և մետրոյի աշխատանքը Միլանում, ուր ափերից դուրս է եկել Սևեզո գետը:
Անձրևներից լրջորեն տուժել են Թուրինն ու Ջենովան: Այնտեղ ջրի տակ են անցել ավտոմայրուղիները, ճանապարհներին սողանքներ են առաջացել, ամբողջովին կաթվածահար է եղել տրանսպորտի աշխատանքը:
Օթերևույթաբանների վկայությամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջենովայում տեղացած անձրևների քանակը գերազանցել է տարեկան նորման: Ոչ պակաս վատ եղանակային պայմաններ են նաև Շվեյցարիայում և Ֆրանսիայում: Անձրևները երկու երկրների մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի խափանման պատճառ են դարձել: Առանց էլեկտրականության են մնացել ավելի քան վեց հազար տներ: