Անջեյ Կասպշիկն այցելել է ուղղաթիռի կործանման վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

ԵԱՀԿ գործող նախագահն այցելել է անցած շաբաթ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի կործանման վայր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից:




Լրահոս