ԱՄՆ-ում դատապարտել են «Ռասպուտին»-ի նախկին տիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանհեթենի դաշնային դատավոր Փոլ Հարդեֆին 108 ամսվա (11 տարի) ազատազրկման է դատապարտել փաստաբան Միխայիլ Լևիտասին, ով նախկինում հայտնի բրուքլինյան «Ռասպուտին» ռեստորանի տերն էր և ամերիկյան «Մատրյոշկի» (Russian Dolls) ռեալիթի-շոուի հերոսներից մեկը:

1988թ. ծնողների և կրտսեր քրոջ հետ ԱՄՆ արտագաղթած և 22 տարեկանում իրավաբանականն ավարտած Լևիտիսն ապրիլին իրեն մեղավոր էր ճանաչել մեքենայություն կատարելու նպատակով հանցավոր համաձայնության մեջ:
Նրա Mission Settlement Agency ընկերությունը խոստացել է վարկային կամակերպությունների և բանկերին պարտք մնացած մարդկանց պայմանավորվել պարտատերերի հետ մոտ երկու անգամ կրճատել պարտքը:

Լևիտիսի աշխատակիցները հայտարարում էին ապագա հաճախորդներին, որ նրանք ընկերության ծառայությունների համար կվճարեն ամսական ընդամենը 49 դոլար, բայց իրականում նրանցից հազարավոր դոլարներ էին կորզում կամ բոլորովին չէին զբաղվում նրանց գործով, կամ էլ հարթում էին միայն մանր պարտքերի հետ կապված խնդիրները:

Դատախազությունը հայտնել է, որ Լևիտասի մեղսակիցները ևս ընդունել են իրենց մեղքը և սպասում են դատավճիռների. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս