Կարծես թե, բոլորին է հետաքրքրում, թե ով կդառնա գերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոնը: Սակայն չեմպիոնի անունը պարզ կլինի միայն Բերմեյն Ստիվերնի և Դիոնտե Ուայլդերի մենամարտից հետո:
WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը դեմ չէ, որ գերծանր քաշային կարգում այդպիսի մենամարտ տեղի ունենա:
«Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտի իսկական խորհրդանիշն է և WBC-ը պաշտպանում է տիտղոսների միավորումը», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին կանադացի Բերմեյն Ստիվերնը կանցկացնի իր տիտղոսի պաշտպանական մենամարտը: Ստիվեն – Ուայլդեր մենամարտի հաղթողը կմրցի WBO, WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: