Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև Պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Զահիդուլ Հյուքի կողմից:
Հուշագրով նախատեսվում է համագործակցության խորացում քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Կողմերը մեծապես կարևորել են երկուստեք համագործակցության խորացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնել համագործակցությունը Օմբուդսմենի երևանյան ու մարզային գրասենյակների և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:
Պաշտպանի աշխատակազմ