Ամերիկացին համակարգչային խաղի միջոցով 1 միլիոն դոլար է աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22-ամյա ամերիկացին մեկ տարում մեկ միլիոն դոլար է աշխատել՝ ուղղակի համակարգչային խաղ խաղալով:

Youtube-ում նրա էջն ավելի քան մեկուկես միլիոն բաժանորդ ունի, քանի որ իր տեսահոլովակներում երիտասարդը խաղի մակարդակները հաղթահարելու լավագույն տարբերակներն են ցուցադրում:

Հենց դա էլ գրավում է տարբեր տեսակի հովանավորներին, որոնց թվում է նաև Red Bull ընկերությունը: Էներգետիկ ըմպելիքների արտադրողն անգամ խաղացողի համար տուն է վարձել Վենիս-Բիչում, որպեսզի նա կարողանա հարմարավետ պայմաններում զարգացնել Call of Duty խաղում իր հմտությունները և մարզվել ընկերների հետ:

Ընկերությունը վճարում է նաև երիտասարդի՝ սպորտով զբաղվելու և առողջ սննդի ծախսերը, տեղեկացնում է lifenews.ru-ն:




Լրահոս