Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նոր Մոսկվայում՝ Խովանի գերեզմանատանը, հայտնաբերել են գործարար Սերգեյ Դադայանի դիակ, հայտնում է Life News-ը: Կայքը տեղեկացնում է, որ նա զոհվել է կրծքին ստացած հրազենային վնասվածքից:

54-ամյա Դադայանի դին հայտնաբերվել է այսօր ցերեկը՝ գերեզմանատան մուտքի մոտ կայանած մեքենայում: Ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները, որոնվում են հանցագործության հեղինակները:




Լրահոս