Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակը նվազել է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում վերստին նվազեց: Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից ընդամենը երկու ամիս առաջ տնտեսական ակտիվությունը եղել է 4,2 տոկոս, որը 0,1 տոկոսով պակաս է ինը ամիսների ցուցանիշից:
Գործընթացները հոկտեմբերին այնքան էլ բարենպաստ չէին տնտեսության համար։ Մասնավորապես նախորդ ամսվա համեմատ ակտիվությունը բավական կտրուկ անկում է ապրել, որը գերազանցել է 14 տոկոսը: Ի տարբերություն ներմուծման, հոկտեմբերը բարենպաստ չի եղել արտահանման համար: Այդ ամսին Հայաստանից ավելի քիչ ապրանք է դուրս տարվել, քան սեպտեմբերին: Արտահանման անկումը թեպետ մեծ չէ՝ 1,1 տոկոս, այնուհանդերձ առկա է: Չնայած տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն այս տարի գյուղատնտեսությունն է, այնուհանդերձ տարեվերջին ընդառաջ ոլորտում աճը նվազել է. եթե ինը ամիսներին 6,9 տոկոս էր, ապա տասը ամիսների ընթացքում իջել է 6,5-ի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս