Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը «հասել» է խորհրդարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը «հասել» է խորհրդարան: Այսօր արդեն պայմանագիրը կուղղարկվի հանձնաժողովներին եւ խորհրդարանական խմբակցություններին: ԵՏՄ պայմանագիրը նախատեսվում է քննարկել երեք հանձնաժողովներում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, տնտեսական հարցերի եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, նախատեսվում է խորհրդարանական լսումներ անցկացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայամանգրի շուրջ: Ենթադրվում է, որ խորհրդարանն այն կքննարկի առաջիկա` դեկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք հերթական ԱԺ քառօրյայում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա քառօրյայում պետք է քննարկվի նաեւ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը, ուստի բացառված չէ, որ ԵՏՄ պայմանագրին հերթ չհասնի, եւ այն քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս