ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ն ավարտվեց, բայց կրքերը շարունակվում են: Կազմակերպող կողմը «փայլեց» իր անճաշակությամբ ու հայկական մշակույթին բնորոշ շատ տարրեր որպես սեփականը ներկայացնելով: Նույնիսկ Ադրբեջանի ելույթից առաջ տեսահոլովակում մուղամի ուղեկցությամբ ներկայացվեց Արցախը՝ որպես իրենց երկրամաս: Հետաքրքիր էր իմանալ՝ հայ արվեստագետներից ովքեր են դիտել «Եվրատեսիլ»-ն ու ինչ են մտածում այս ամենի մասին:
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Եթե նախորդ տարիներին ստիպված եմ նայել, այս տարի հատուկ նայում էի: Ինձ այդքան երգերը չէին հետաքրքրում, ինչքան միջի գովազդային մասերը: Դե փառահեղ տականքներ են, ցուցամոլ, անճաշակությանը հասնող շռայլությամբ, բեմի ամեն քառակուսին նավթով հագեցած:  Ես ուղղակի հրճվում էի, որ Եվրոպան տեսավ Ադրբեջանի իրական դեմքը:
-Կարծում եք՝ տեսա՞վ:
-BBC-ի այդ ֆիլմից հետո շատ բան կիմանան: Ինքս էլ ամեն ինչ արել եմ` այն  տարածելու համար: Էնտեղ նշված էր, որ 18 տարի է անցել զինադադարից հետո, բայց պատերազմը չի դադարել, որովհետեւ նրանք իրենց սեւ գործն արել են, դարձյալ սպանել են մեր զինվորներին, խաղաղ բնակիչներին: Մեր՝ Բաքու չգնալն ինձ համար կարեւոր դիրքորոշում էր, բոյկոտ:
Ինձ համար շատ զիլ պահ էր, երբ ադրբեջանցի տղան sms էր ուղարկել Ինգայի եւ Անուշի օգտին այն ժամանակ, երբ Ադրբեջանում պարզապես անջատել էին նրանց ելույթը: Ինքը կուրորեն ձայն էր տվել: Դա կեցվածք է, ես հարգում եմ այդ մարդուն: Իսկ դրանց անճաշակությունն ուղղակի սահման չուներ:
-135 միլիոն էին ծախսել այդ շոուի վրա:
-Ես շատ ուրախ էի, որ մենք չենք մասնակցել, մենք նման շռայլություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք:
-Իսկ կապված այն տեսաբացիկի հետ, որտեղ  Արցախը ներկայացվեց որպես իրենց երկրամաս… Մենք չե՞նք արձագանքելու:
-Պատասխան տալը նշանակում է լուրջ վերաբերել դրան: Պատասխան չտալն էլ մյուս ծայրահեղությունն է, որ մենք, լուռումունջ, ականջներս կախ, դա ընդունում ենք, որը ճիշտ չէ: Բայց ինչ էլ որ անենք, պետք է անենք քաղաքակիրթ, միգուցե նաեւ հումորով, բայց ոչ ագրեսիվ, որովհետեւ այդ դեպքում մենք կնմանվենք դրանց:  
-Այս տարվա հաղթողի ընտրության հետ համաձա՞յն էիք:
-Այո՛, հետաքրքիր աղջիկ էր, ոչ գլամուրային, այդ գլամուրներից զզվել եմ արդեն:

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Չեմ դիտել, որովհետեւ չեմ ցանկացել նայել «Եվրատեսիլ»-ը Բաքվում: Ուղղակի «Ֆեյսբուք»-ում նայեցի հաղթողին, որը շատ դուրս եկավ: Ինձ նույնիսկ ստիպեցի, որ նայեմ, բայց չկարողացա: Բայց մի քանի հատված տեսա ու ապշեցի, որ իրենց համարների մեջ կար դուդուկ, քամանչա, էլ չեմ ասում վրացական պարեր, որը հեչ իրենց մշակույթը չէ: Դե ի՞նչ ասեմ, նույնիսկ իրենցը չեն կարողացել ներկայացնել: Մի ազգ, որ իրենը չունի, ստիպված պետք է ուրիշից գողանա: Այնտեղ շատ բան կար մեզնից, մեր հզորությունն էին վերցրել ցույց տվել, իրենցն էին դարձրել: Ամո՛թ իրենց:
-Մյուս տարի Հայաստանից ո՞ւմ կարելի է ուղարկել Շվեդիա:
-Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ նոր անուններ կարող են լինել, հիմա կարծիք չհայտնեմ:   

ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ
-Ես միտումնավոր չեմ դիտել «Եվրատեսիլ»-ը: Այն ինձ առանձնապես չի հետաքրքրում, նամանավանդ` Բաքվի: Նույնիսկ եթե մերոնք էլ ներկա լինեին, ես կրկին չէի նայելու: Ինձ համար շատ տհաճ կլիներ դիտել այդ ամենը: Ճիշտ էր չգնալը:
-Դուք այն արվեստագետների շարքո՞ւմ էիք, որոնք դեմ էին Հայաստանի մասնակցությանը:
-Ինձ նման հարցեր չեն տվել, ես չեմ էլ պատասխանել, բնական է, որ պետք չէր մասնակցել: Ինձ համար առհասարակ անհասկանալի էր «Եվրատեսիլ»-ը Բաքվում: Եթե դա նորմալ երկիր լիներ, ոչ մարդասպան, այդ դեպքում կհասկանայի: Բայց ո՞նց կարող է Եվրոպան, որն անընդհատ արժեքներ է թելադրում, անցկացնի «Եվրատեսիլ» Ադրբեջանում:
Կարծում եմ՝ մյուս տարի  պետք է ըստ արժանվույն ներկայանալ, պատրաստվել, բայց ոչ թե տարազով գնալ Եվրոպա, այլ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ու որ ամենակարեւորն է, ոչ պրիմիտիվ երգերով: Իսկ թե ով կկարողանա լավ հանդես գալ, դժվարանում եմ անուններ տալ: Շատ քչերին եմ հավանում փոփ երաժշտության ասպարեզում:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս