Կայացել է Երևանի քաղաքապետին կից կառավարման խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Նիստի օրակարգն ընդգրկում էր Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար՝ «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին» հարցերը։
«Բավականին աշխույժ հանրային լսումներ են տեղի ունեցել, անցած տարվա համեմատ՝ ավելի շատ մասնակիցներով։ Բովանդակային հարցեր, առաջարկություններ կային, որոնք, սակայն, բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չեն առաջացրել, զուտ որոշակի տեխնիկական փոփոխություններ են կատարվել»,- նշել է Վահե Նիկոյանը և առաջարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնել ավագանու նիստում քննարկման։
Առաջարկը Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը բաց քվեարկությամբ միաձայն հաստատել է։




Լրահոս