Խոյերի համար հիանալի օր է. նոյեմբերի 23-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Հիանալի օր է: Եթե Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա Ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ` հենց դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով Ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը, առանց վախենալու պատասխանատվությունից:

Ցուլ. Օրվա սկիզբն անբարենպաստ է` մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս Ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել Ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով: Կեսօրին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի պահն է, որոնք հիմնականում արդարացված չեն:

Երկվորյակներ. Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում` անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմացություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից  աչքի չեն ընկնում:

Օրվա մնացած մասը անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, Ձեզ հաջողվում է անել  պլանավորած բոլոր գործերը: Բարձր է Ձեր ստեղծագործական ներուժը, ինչի շնորհիվ ո´չ դուք եք ձանձրանում, ո´չ էլ շրջապատին թողնում եք ընկնել տրտմության մեջ:

Խեցգետին. Ամենաբարենպաստ օրը չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Ավելի լավ է` բավարարվեք քչով: Ծագում են խնդիրներ շփումների հարցում` դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է Ձեր բարեկեցությունը:

Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է զգեստապահարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ. Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են Ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտակար տեղեկություններ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարոող եք Ձեր կյանքում  ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք` փոշմանելու առիթ չեք ունենա:

Կույս. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք դեպի ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կշեռք. Հարմար օր է  ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ` Ձեր ապագայի: Այսօր Ձեզ մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում` այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ:

Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում` պլանվորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Կարիճ. Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ Ձեզ, և Ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում Ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը` այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք Ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Աղեղնավոր. Գտեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը  ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում Դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք Ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Այծեղջյուր. Հարմար օր է հետաքրքիր զբաղմունք որոնելու համար: Նման գործերի Դուք ձեռնամուխ եք լինում` Ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա Ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով Ձեզ պետք են գալու:

Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերությունները ավելի շուտ ընկերական, քան` ռոմանտիկ բնույթ կկրեն:

Ջրհոս. Հարմար օր է փնտրելու համար մարդու, ով պատրաստ է լուծել Ձեր բոլոր խնդիրները: Դուք անպայման կգտնեք նրան, կարող եք չկասկածել: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում` Դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ Ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը` ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն:

Ձեզ հաջողվում է գտնել ոչ միայն Ձեր, այլև` ուրիշների խնդիրների օպտիմալ լուծումները: Օգնելով բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, Դուք չեք սպասում երախտապարտության, սակայն ստանում եք այն:

Ձկներ. Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են Ձեր գործերին, ինչը Ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ Դուք ուղղակի կարող եքհանգիստ մնալ: Գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, Դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ Ձեր ոչ ճկուն լինելու պատճառով: Այսօր Ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում:




Լրահոս