![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/04//26811.jpg)
Ուրալում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրինա Գայդամաչուկը: Նա մեղավոր է ճանաչվել Եկատերինբուրգում 17 թոշակառու սպանելու համար: Սպանությունից հետո նա հափշտակել է նրանց բնակարանները: Մարդասպանը թոշակառուներին սկզբում ներկայացել է որպես օգնական, ձեռք է բերել նրանց վստահությունը, այնուհետեւ սպանել է ու թալանել: Նշենք, որ բոլոր զոհերն էլ հարված են ստացել գլխի հատվածում,-գրում է Utro.ru -ն: