Ամերիկյան Huffington Post պարբերականի լրագրողները համեմատել են Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի տոնական ճաշատեսակները: Իր ծննդյան օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահն այցելել էր Պուշկինի «Պոդվորյե» ռեստորան, իսկ ԱՄՆ նախագահը` հոլիվուդյան Roscoe’s House of Chicken and Waffles-ը:
Այն դեպքում, երբ Պուտինն իր ծննդյան օրը տոնում էր բավականին թանկ ռեստորանում, Օբաման ծծնդյան օրվա կապակցությամբ 10 դոլար էր ծախսել իր ճաշի համար:
Նախագահների այցելություններից հետո երկու ռեստորաններն էլ իրենց ճաշացանկերը հարստացրել են «նախագահական» կոչվող ուտեստներով: «Վլադիմիր Պուտինի տոնական ճաշը» կազմված է 10 ճաշատեսակներից, իսկ «Օբամայի անվան հատուկ ուտեստը» իրենից ներկայացնում է երեք տապակած հավի թևիկ, որոնք մատուցվում են վաֆլիի, ֆրի կարտոֆիլի և կարտոֆիլի աղցանի հետ մեկտեղ:
Ռուսաստանի նախագահի նախընտրած ճաշացանկում լրագրողներին ամենից շատ զարմացրել էր տապակած կարտոֆիլը: Ցանկացած ռուսաստանցուն ծանոթ ուտելիքը արտասահմանցիների համար արտասովոր է: Միաժամանակ, Huffington Post-ը խոստովանել է, որ Օբամայի ընտրությունը՝ տապակած հավը վաֆլիյով, նույնպես շատ անսվոր է: