Ոստիկանությունը՝ Վարդենիսի դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի 2014 թ. նոյեմբերի 25-ի համարի «Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Վարդենիսի, Գավառի և Մարտունու վարչական տարածքներում մի շարք գողություններ կատարելու կասկածանքով 2014 թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժին բերման են ենթարկվել Արգիշտի Բուդոյանը, Դավիթ Դավթյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Արման Ստամբոլցյանը։

Նոյեմբերի 15-ին՝ քննչական փորձարարության ժամանակ, Ա.Հովհաննիսյանը և Դ. Դավթյանը մատնացույց են արել իրենց կատարած գողությունների դեպքի վայրերը։
Հարուցված քրեական գործի շրջանակներում 17.11.2014 թ. Ա.Բուդոյանը և Ա. Ստամբոլցյանը կալանավորվել են, իսկ Ա Հովհաննիսյանի և Դ.Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չբացակայելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետը նախօրեին հերքել է իրենց նշած լուրը։

Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք ոստիկանության գործունեության ոլորտին վերաբերող հրապարակում պատրաստելուց առաջ դիմել ոստիկանություն` ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն




Լրահոս