35-ամյա բժիշկը Կիեվյան կամրջի վրա կանխել է 20-ամյա աղջկա ինքնասպանությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 4-ին, Կիևյան կամրջից երիտասարդ մի աղջկա ինքնասպանություն է կանխվել:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 51 շենքի բնակիչ, 35-ամյա Հրայր Ասլանյանը, ով աշխատում է Մուրացանի զինվորական հոսպիտալի ռետգեն բաժանմունքում որպես ռենտգեն լաբորանտ, կարողացել է կանխել Երևանի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Անի Տ-ի ինքնասպանությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հրայրն ու ականատեսները պատմել են, որ Հրայրը երթուղային տաքսու միջից տեսել է, թե ինչպես է մի աղջիկ կախվել Կիևյան կամրջի բազրիքից: Հրայրը կանգնեցնում է երթուղայինը, արագ իջնում է, վազում դեպի աղջիկը և երկու ձեռքով ամուր բռնում ու փաթաթվում արդեն կիսով չափ դեպի ձորը կախված աղջկանից և այդպես թույլ չի տալիս 20-ամյա Անիին ցած նետվել: Այդ ժամանակ Կիևյան կամրջով անցնելիս է լինում Ճանապարհայի ոստիկանության մի ավտոմեքենա. Հրայրը կանգնեցնում է տեսուչներին, ովքեր են դեպքի վայր են կանչում Ոստիկանության պարեկապահակային ծառայության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս էլ 20-ամյա աղջկան ու Հրայրին տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:
 Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ եթե այդ տղան չլիներ, և մեկ ուրիշ տղա չզբաղեցներ այդ աղջկան, ապա դեպքը ողբերգական ավարտ կունենար: Ֆոտոլրագրողին մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել Հրայր Ասլանյանին, որպեսզի վերջինս տեսախցիկի առջև ներկայացնի կատարվածը, քանի որ Հրայրի կատարած քայլը հերոսություն է, ինչը պետք է պատկան մարմինների կողմից ըստ արժանվույն գնահատվի: Գագիկ Շամշայնը հայտնում է, որ իր տեղեկություններով, 20-ամյա աղջիկը փորձել է իր կյանքին վերջ տալ, քանի որ ըստ իր պատմածի՝ հոգնել է կյանքից, աշխատանք չունի, և մոր ու եղբոր համար ինքը բեռ է, քանի որ հայրն էլ ամուսնալուծված է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս