Այսօրվանից երևանյան խանութներում ծխախոտի մանրածախ գինը միջինը 20 դրամով բարձրացել է:
Գնաճն առայժմ սուպերմարկետներում է արձանագրվել, և հարկ է կարծել, որ փոքր խանութները դեռևս մատակարարման հին արժեքով ստացված ապրանքն են իրացնում:
Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում վաճառողները նշել են, որ իրենք մատակարարներից թանկ գնով են նոր խմբաքանակները ստացել:
Ներկրողներն առայժմ լռում են, իսկ խանութներում թանկացումը պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: