Հրայր Թովմասյանն «ուղղեց» Հովհաննես Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց նախագծերի փաթեթ, որով  պետք է անվավեր ճանաչվեն տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:

Ըստ ներկայացված նախագծի՝ այն քաղաքացիները, ովքեր պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավորվում վճարել տուգանքը:

Այս առաջարկության և օրենքի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ «Կանոնակարգով սահմանված օրինագծի հետ պետք է ներկայացվի նաև նախագծի ազդեցության գնահատականը և ամփոփաթերթը»:

Հովհաննես Մանուկյանը  նշեց, որ եթե բացեր կան, իրենք կլրացնեն:

 




Լրահոս