Մոսկվայում զոհվել է Պետդումայի փոխխոսնակի օգնականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում զոհվել է Պետդումայի պատգամավորի օգնականը: 32-ամյա Պավել Աբակումովը վայր է ընկել բարձրահարկ շենքի 18-րդ հարկից: Ներկայումս քննիչները փորձում են պարզել՝ արդյոք կատարվածը ինքնասպանություն է, թե՝ դժբախտ դեպք:

Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը Интерфакс-ի հետ զրույցում հաստատել է, որ իրեն հայտնի է Պավել Աբակումովի զոհվելու մասին: Պատգամավորը նշել է, որ զոհվածն իր օգնականն է եղել հասարակական կարգով:

Պավել Աբակումովը իրավական, օրենսդրական և դատական մարմինների հետ համագործակցության հասարակական կազմակերպության ղեկավարն էր, անդամակցում էր մի քանի այլ հասարակական կազմակերպության, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ էր:




Լրահոս