Սահմանին վիրավորված 6 զինծառայողներից 5-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 4-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով տարբեր աստիճանի հրազենային և բեկորային վնասվածքներ ստացած 6 հայ զինծառայողներից 5-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ շարքային Կորյուն Իրիցյանի առողջական վիճակը` բավարար: Այս մասին armlur.am-ին տեղեկացրեցին ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, թե զինծառայողներից ով, ինչ վնասվածք էր ստացել, ըստ որի՝ ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի կայազորային հոսպիտալ: Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վնասվածքով, շարքայիններ Սեդրակ Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքներով, Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վերքերով, Կորյուն Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով, Մաքսիմ Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վերքով, տեղափոխվել էին Տավուշի կայազորային հոսպիտալ:




Լրահոս