Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի ցերեկը և 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: