«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: «Տիկի՛ն Հերմինե, հերիք է ընկերուհիներիդ ուղարկես ինձ մոտ՝ բանակցելու»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով իր տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Պարզվում է՝ Հերմինե Նաղդալյանին ԱԺ փոխխոսնակ նշանակելու համար Սերժ Սարգսյանին միջնորդել է իր տիկինը, լոբբինգ է արել ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ առաջնորդն իր նախատինքի խոսքերից հետո հայտարարել է, թե «դե՛, Հերմինե՛, գնա՛ ու աշխատի՛»: Նիստին ներկա ՀՀԿ-ականների նկարագրմամբ՝ Նաղդալյանը գլուխը կախել է: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց զրուցել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Նրանք՝ մի շարք ՀՀԿ-ականներ, նշում էին ԱԺ նախագահի ու փոխնախագահների քվեարկությունները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ