ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Սամվել Թադեւոսյանն առաջիկայում աշխատանքի է անցնելու գործադիրում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրան առաջիկայում պատրաստվում են նշանակել ՀՀ քաղաքաշինության նախարար: Հավանական է, որ գործադիրում պաշտոն ստանա նաեւ մեկ այլ ՕԵԿ-ական՝ Իշխան Խաչատրյանը, թեեւ դեռ չի հաջողվել նրան վերջնականապես համոզել: Բանն այն է, որ ՕԵԿ-ում այդպես էլ խնդիր է դարձել համամասնական ընտրացուցակում գտնվող երիտասարդներին՝ Դավիթ Կարապետյանին եւ Նելսոն Զուրոյանին պատգամավորական մանդատ տալու հարցը: Համաձայն տեղեկությունների՝ վերջերս երիտասարդ ՕԵԿ-ականները գրեթե դադարեցրել են իրենց շփումներն այդ կուսակցության հետ:




Լրահոս