ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել պարենային մթերքի շուկան. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Պարենային ապրանքների շուկայում թանկացումներ են սկսվել: Նախատոնական շրջանին բնորոշ գնաճը մտահոգիչ է դարձել, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ վերջին օրերին էապես արժեզրկվել է նաեւ դրամը` ազդելով բնակչության գնողունակության վրա: Պարենային եւ ոչ պարենային շուկաներում գների աճը մտահոգել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որտեղ ձեւավորված հատուկ աշխատանքային խումբը սկսել է ամենօրյա մոնիտորինգը Հայաստանի խոշոր առեւտրային կենտրոններում:
«Նախնական գնահատականով` նկատվում են որոշ ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դրանք հիմնականում ներկրված ապրանքներ են, իսկ տեղական արտադրության ապրանքների շուկայում էական գնային փոփոխություններ չեն նկատվել: Ներկրված ապրանքների թանկացումը, նախնական գնահատականով, պայմանավորված է տարադրամի փոխարժեքի փոփոխություններով: Սակայն հանձնաժողովը չի սահմանափակվում սրանով, եւ մենք ուսումնասիրություն ենք սկսել, հասկանալու` որքանով է տարադրամի փոփոխությունը համահունչ տեղի ունեցած թանկացումներին»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս