Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2017թ.-ի նախագահական ընտություններում հաղթելու դեպքում հանրաքվե կկազմակերպի Ֆրանսիան ԵՄ կազմից դուրս գալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Le Figaro թերթը:
Պատգանավորը նշել է, որ պատրաստվում է վեց ամսվա ընթացքում հասնել Ֆրանսիային տարածքային, օրենսդրական, տնտեսական, ինչպես նաև արտարժութային ոլորտում ինքնիշխանության վերադարձմանը:
Լը Պենը խոստացել է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե ֆրանսիացիները ԵՄ-ից դուրս գալու դեմ քվեարկեն: