Հայկական ժամանակ. Սահմանադրական դատարանի գոյության իմաստն անհասկանալի՞ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ պաշտոնապես արձանագրել է, որ ընտրությունների հետ կապված դիմումները քննարկելիս հրաժարվում է քննության առարկա դարձնել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռների իրավաչափության հարցը:
Նման տեսակետ ՍԴ-ն հայտնել է մայիսի 6-ին թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրություններում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը մերժելու մասին որոշման մեջ: Անկուսակցական Սամվել Հարությունյանը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը: ՍԴ-ի նման մոտեցումից բխում է, որ եթե թեկնածուի իրավունքները խախտվում են, նա դիմում է վարչական դատարան, և այնտեղ առանց հիմքի կամ անգամ կեղծիքի միջոցով նրան մերժում են, ապա ՍԴ-ն հիմք է ընդունում այդ մերժումը և վերջ: Նման մոտեցման պայմաններում ընդհանրապես անհասկանալի է ՍԴ-ի գոյության իմաստը:




Լրահոս