Եվրոպոլը ստուգումներ է անցկացրել 45 երկրներում՝ գողացված բանկային քարտերով ավիատոմսեր ձեռք բերող խաբեբաների հայտնաբերելու նպատակով:
Արդյունքում 45 երկրների 80 օդանավակայաններում ձերբակալվել է 118 մարդ:
Եվրոպոլի տվյալներով, այդ տեսակի հանցագործությունների հետևանքով ավիաընկերությունները տարեկան կորցնում են ավելի քան 1 մլրդ դոլար:
Ինչպես նշել է Եվրոպոլի ներկայացուցիչ Մետա Բակմանը, ավիաընկերությունները, որոնք փորձում են պայքարել այս մեքենայությունների դեմ, գիտակցում են, որ գործ ունեն կազմակերպված հանցավորության հետ, տեղեկացնում է BBC-ն: