«Սև ուրբաթը» Չիկագոյում ավարտվել է ողբերգությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիկագոյի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում «Սև ուրբաթի» անցկացման ժամանակ տղամարդը կարկել է իր ընկերուհու վրա, այնուհետև՝ ինքնասպան եղել, տեղեկացնում է BBC-ն: «Սև ուրբաթը» հայտնի է նրանով, որ այդ օրն ԱՄՆ-ի բազմաթիվ սուպերմարկետներում մեծ զեղջեր են առաջարկում գնորդներին:

Միջադեպը տեղի է ունեցել Nordstrom առևտրի կենտրոնի շպարման պարագաների բաժնի մոտ: Ըստ ոստիկանության հաղորդագրության, մինչև օրինապահների ժամանելը տղամարդն արդեն մահացած է եղել, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ կինը առևտրի կենտրոնի աշխատակցուհին է:

Chicago Tribune-ի տեղեկություններով, միջադեպը կապված է կենցաղային բռնության հետ: Կրակոցներ լսելուն պես, գնորդները քաոսային վիճակում լքել են խանութը, սակայն կարճ ժամանակ անց առևտուրը շարունակվել է:




Լրահոս