Միացյալ Նահանգները չեն կատարում կտտանքների դեմ միջազգային կոնվենցիայի դրույթները, հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները:
Ութ տարիների ընթացքում ԱՄՆ-ի վերաբերյալ իր առաջին հաշվետվության մեջ ՄԱԿ-ը հայտարարել է, որ երկրում դեռ լուրջ խնդիրներ կան, մասնավորապես՝ ոստիկանության դաժանությունը փոքրամասնությունների նկատմամբ, սեռական ոտնձգությունները բանակում և խիստ ռեժիմով բանտերը:
ՄԱԿ-ի` կտտանքների դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987թ.-ին, ԱՄՆ-ն այն վավերացրել է 1994թ.-ին, տեղեկացնում է BBC-ն: