Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ցանկանում է մենամարտել բռնցքամարտի արքա Վլադիմիր Կլիչկոյի հետ: Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան Ֆյուրին պետք է մենամարտի Դերեկ Չիսորիի դեմ:
Միևնույն ժամանակ, 26-ամյա մարզիկը վստահ է, որ կհաղթի և իրավունք կունենա հանդիպել ուկրաինացի բռնցքամարտիկին:
«Ինձ Կլիչկոն է պետք: Դա մարտ է, որն ինձ անհրաժեշտ է մոտ ժամանակներս: Ինձ հետաքրքիր չէ Ջոշուան, չեմ ցանկանու մենամարտել Դեվիդ Փրայսի հետ: Ինձ չի հետաքրքրում Դերեկ Չիսորիի կամ մեկ այլ բրիտանացի բռնցքամարտիկի ճակատագիրը: Ինձ պետք է մեծ ուկրաինացին, այդ պատճառով ես կաշխատեմ, որ այդ մենամարտը կայանա», – նշել է նա: