Ռուսաստանը մասնավորեցնում է «Ռոսնեֆտի» 20%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան իշխանությունները հավանություն են տվել «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 19,5%-ի մասնավորեցմանը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը, որը «Ռոսնեֆտին» իրավունք է տալիս շուկայական գնից ցածր գնով վաճառել 19,5 %-անոց փաթեթը: Բյուջեն լրացնելու նպատակով իրականացվող այս մասնավորեցման ծրագրի մասին հայտարարվել էր դեռևս 2013թ.-ին:

Այս տարվա ամռանը Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ասել է, որ 19,5% բաժնետոմսերի մասնավորեցումը, որը կարող է բյուջեին 423 մլրդ ռուբլի (8 մլրդ դոլար) մուտք ապահովել, ծրագրված է 2015թ.-ին: «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը հայտնել է, որ բաժնետոմսերի վաճառքի գինը կարող է կազմել 8,12 դոլար:

Բաժնետոմսերի 19,5%-ի մասնավորեցման դեպքում, պետական մասնակցության տոկոսը «Ռոսնեֆտում» կնվազի 69,5%-ից 50%-ի գումարած մեկ բաժնետոմս:




Լրահոս