Առավոտ.ՀՀԿ-ում ոգևորություն է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում ոգևորություն է տիրում: ,Առավոտիե տեղեկություններով` ոգևորության պատճառն այն է, որ ՀՀ և ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարևոր կենտրոններից դրական ,մեսիջներե է ստացել: Փաստորեն` և ԱՄՆ-ը, և Եվրոպան, և Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել և աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությունը` որպես հիանալի առաջնորդ: Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում և գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթենսի, ով մեկ անգամ ևս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի և ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առիթով: Միաժամանակ, ՀՀԿ-ում շոյված և ուրախ են նաև ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել էր Հայաստանի վարչապետին, քննարկել հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերը:




Լրահոս