Ժողովուրդ. Ի՞նչ է եղել Շենգավիթի թաղապետի հրաժարականից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

,Ժոդովուրդե-ը տեղեկացել է, որ Աժ պատգամավոր, ՀՀ արդյունաբերական պալատի նախագահ, ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը 2007 թվականին Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, իր սանիկ Սարգիս Հովհաննիսյանին`Կադիլակ Սերոժին, առաջարկել է իրենց մոտ հրավիրել Աժ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին (այդ օրերին խոսվում էր, որ Մարգարյանն ուզում է եղբորը թաղապետ դարձնել), և նրանից խոստում կորզել, որ Մարգարյանն ու նրա եղբայր Սերոժը Հովհաննիսյանի աթոռի վրա ,աչք չունենե: Հանդիպումը կայացել է, Մարտին Սարգսյանը սկսել է ,հայհոյանքներ ուտելե` հայտարարելով որ ինքն ու իր եղբայր Արմեն Սարգսյանը Հովհաննիսյանի աթոռի վրա ,աչք չունենե` նույնը առաջարկելով Մարգարյանին: Սակայն վերջինս հրաժարվել է հայհոյանքներից` ասելով թե ,տղավարի խոստանում եմ, որ մենք աչք չունենք Սերոժի աթոռի վրաե: Հանդիպումից 4 տարի անց Սարգիս Հովհաննիսյանն անակնկալ հրաժարական տվեց Շենգավիթի թաղապետի պաշտոնից, ու նրան փոխարինեց ,հայհոյանքներ կերածե Մարտին Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:




Լրահոս