Մարդու իմունային անբավարարության վիրուսը ժամանակի ընթացքում կորցնում է ուժը և դառնում պակաս վտանգավոր և վարակիչ: Նման եղրակացության են հանգել Անգլիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ Բոտսվանայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում հիվանդների երկարամյա ուսումնասիրություններից հետո:
Հետազոտողները հայտնաբերել են, որ գոյատևելու համար պայքարի արդյունքում վիրուսը քայքայիչ մուտացիայի է ենթարկվել:
Ինչպես պարզվել է, օրգանիզմում հայտնված այդ վիրուսին այժմ ավելի շատ ժամանակ է պահանջվում՝ ՁԻԱՀ առաջացնելու համար: Գիտնականները գտնում են, որ վիրուսի հետ կատարվող փոփոխությունները թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ:
Որոշ վիրուսաբաններ նույնիսկ ենթադրել են, որ ՄԻԱՎ-ը գնալով դառնալու է անվնաս, եթե նրա մուտացիան շարունակվի, տեղեկացնում է BBC-ին: