«Հրապարակայնությունն ավելի շատ է վախեցնում մարդկանց, քան տուգանքները»:
Դժվար թե Հայաստանում գտնվի որեւէ օլիգարխ, որն իր բարի համբավի մասին անհանգստանա: Պարզապես մեր գործարարները սրերով են ընդունում իրենց ուղղված ցանկացած մեղադրանք, նույնիսկ եթե դա բոլորովին անմեղ ու անկարող ՏՄՊՊՀ-ի կողմից է արվում: Իսկ տուգանքների հանդեպ տնտեսվարողներն անտարբեր են, քանի որ որքան էլ տարիներ շարունակ հիմնավորվեց ու ապացուցվեց, որ պատժաչափերը խորհրդանշական են, միեւնույն է, դրանց «սակագները» չվերանայվեցին, եւ Արտակ Շաբոյանն այդպես էլ չհամարձակվեց կտրուկ քայլերի դիմել: Նա աշխատում է, որ ե՛ւ օլիգարխների տրամադրությունը չընկնի, ե՛ւ վարչապետը գոհ մնա: